Սևրի պայմանագիրը

1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։

Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։

Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։

Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ թուրք գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։

Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը

Մայիսյան բարենորոգումներ

«Մայիսյան Բարենորոգումներ» 1895, Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի (Տե՛ս «Բեռլինի կոնգրես 1878թ.»)համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսած ազատագրական  շարժման (Տե՛ս «Սասունի ապստամբություն 1894թ.») դեմ թուրքական կառավարության  գործադրած հալածանքների պայմաններում:

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Բիթլիս, ՎանՍեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օր., Հաճընը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի): Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր. սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ»անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով (1895-ի սեպտեմբերի 5-ի Բաբը Ալիի ցույցը և այլն), որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդի 2-րդ հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիր փաշային) ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու»համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ:

Օսմայան կայսրություն

Հավելյալ տեղեկություն՝ Օսման I և Օսմաններ
Քանի որ Սելջուկ Իկոնիայի սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես Անատոլական բեյլիկություններ: Այս բեյլիկություններից մեկը Բյութանիա տարածաշրջանում, Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը (մահացել է 1323/4 թվականին), ումից սկիզբ առան Օսմանները[20]: Օսմանի վաղ հետևորդների թվում կային թուրքական ցեղախմբեր և բյուզանդացիներ, որոնցից շատերը, բայց ոչ բոլորը դավանում էին Իսլամ[21]: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Պատմաբանները չեն կարողացել պարզել, թե ինչպես Օսմանը կարողացավ առավելության հասնել իր հարևանների նկատմաբ, քանի որ այդ ժամանակներից աղբյուրներ չեն պահպանվել: Ըստ Գազայի թեզիս տեսության, որը շատ հայտնի էր քսաներորդ դարում, օսմանցիները իրենց հաջողությունները կապում էին կրոնի հետ և գտնում էին, որ պայքարում են հանուն Իսլամի, սակայն այս տեսությունը այժմ շատ է քննադատվում, և պատմաբանների մեծ մասը կարծում է, որ այն ընդամենը հորինվացք է[22]:

Նիկոպոլի ճակատամարտ (1396): Նկարված 1523 թվականին:
Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում: Օսմանի որդի Օրհան I-ը նվաճեց Անատոլիայի հյուսիս արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքը 1326 թվականին` դարձնելով Օսմանյան պետության նոր մայրաքաղաքը և թուլացնելով Բյուզանդիայի դիրքերը տարածաշրջանում: Շատ կարևոր նավահանգստային քաղաք Սալոնիկը նվաճվեց 1387 թվականին Վենետիկից: Օսմանցիների հաղթանակը Կոսովոյի ճակատամարտում 1389 թվականին վերջ դրեց Սերբական կայսրությանը` ճանապարհ բացելով դեպի Եվրոպա[23]: 1396 թվականի Նիկոպոլի ճակատամարտը, որը հիմնականում համարվում է վերջին մեծածավալ խաչակրաց արշավանքը Միջնադարում, կանգնեցերց հաղթական Օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Եվրոպա[24]:

Քանի որ օսմանցիները ընդարձակվել էին դեպի Բալկաններ Կոստանդնուպոլիսի նվաճումը դարձավ օրվա հրամայական: Օսմանցիները արդեն նվաճել էին քաղաքը հարող գրեթե բոլոր նախկին բյուզանդական տարածքները, իսկ Կոստանդնապոլսի ամուր պաշտպանողական կառույցները դարձնում էին քաղաքը դժվար նվաճելի: 1402 թվականին բյուզանդացիները ժամանակավոր շունչ քաշեցին, երբ թուրք-մոնղոլ առաջնորդ Լենկթեմուրը նորխուժեց Օսմանյան Անատոլիա արևելքից: 1402 թվականի Անկարայի ճակատամարտում Լենկթեմուրը պարտության մատնեց օսմանյան զորքերին և գերևարեց սուլթան Բայազիդ I-ին` գցելով կայսրությունը քաոսային վիճակի մեջ: Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց 1402-ից մինչև 1413 թվականները, քանի որ Բայազիդի որդիները կռվում էին ժառանգության համար: Պատերազմն ավարտվեց, երբ Մեհմեդ I-ը վերցրեց իշխանությունը և դարձավ սուլթան ու վերականգնեց Օսմանյան իշխանությունը[25]:

Բալկանյան տարածները, որոնք օսմանցիները կորցրել էին 1402 թվականից հետո, ներառյալ Սալոնիկը, Մակեդոնիան և Կոսովոն, ավելի ուշ վերականգնեց Մուրադ II-ը 1430-ականներից 1450-ական թվականներին: 1444 թվականի նոյեմբերի 10-ին Մորադը ճնշեց Վառնայի խաչակրաց արշավանքը` պարտության մատնելով հունգարական, լեհական և վալախիական բանակներին Վառնայի ճակատամարտում, չնայած ալբանացիները Սկանդերբեգի գլխավորությամբ շարունակեցին պայքարել: Չորս տարի անց հունգարացիները և վալախացիները նոր գրոհ կազմակերպեցին թուքերի վրա, սակայն նորից պարտության մատնվեցին Կոսովոյի երկորդ ճակատամարտում 1448 թվականին[26]

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրք.՝ 93 Harbi, անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»),

հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում ԲուլղարիանՌումինիանՍերբիան և Չեռնոգորիան[1]: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ:

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումինիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ ԲրիտանիայինԿիպրոսը:

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում[2]:

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:

Մոնտեքսյո

6FBCB32A-6720-49E8-B26C-0003A5C6F8B0Մոնտեսքյոն ծնվել է Շատո դե լա Բրեդում, Ֆրանսիայի հարավարևմտյան մասում, Բորդոյից 25 կմ հեռու։ Հայրը Ժակե Սեկոնդան զինվոր էր, որը սերում էր ազնվականների ցեղից։ Մայրը Մարի Ֆրանսուա դե Պեսնելը Սեկոնդանների ընտանիքին է փոխանցել բարոնիտիտղոսը։ Մոր մահից հետո նրան ուղարկում են Ջուիլլի կաթոլիկական քոլեջ, որտեղ սովորել է 1700-1711 թվականները։ Հայրը մահանում է 1713թվականին և նրա խնամակալությունը անցնում է հորեղբորը։ 1714 թվականին Շառլը դառնում է Բորդոյի պառլամենտի խորհրդի անդամ։ 1715թվականին ամուսնանում է Ժան դե Լարդիգի(բողոքական) հետ, որից ունենում է 3 երեխա։ Բարոնը(հորեղբայրը) մահանում է 1716թվականին՝ Շառլին կտակելով իր հարստությունը, ինչպես նաև իր տիտղոսը և Բորդոյի պառլամենտի նախագահի պաշտոնը։ Մոնտեսքյոնի վաղ կյանքը համընկնում է կառավարությունում էական փոփոխությունների հետ։ Անգլիանիրեն հռչակել էր սահմանադրական միապետություն և 1707 թվականին միացել էր Շոտլանդիային՝ ձևավորելով Մեծ Բրիտանիայի թագավորությունը։ Ֆրանսիայում Լուի 14-րդը մահանում է, իսկ նրան հաջորդում է 5 ամյա Լուի 15-րդը։ Այս ազգային փոփոխությունները իրենց ազդեցություններն են թողնում Մոնտեսքյոնիի ստեղծագործությունների վրա։ Մոնտեսքյոն իրավաբանությունը թողնելով իրեն նվիրում է սովորելուն և գրելուն։ Նա գրական հաջողությունների է հասնում իր “Պարսկական նամակներ”(1721)-ի տպագրումից հետո։ Այնուհետև տպագրում է “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին “(1734)։ “Օրենքների ոգու մասին” ի սկզբանե հրատարակվել է անանուն տարբերակով 1748թվականին։ Գիրքը արագորեն սկսեց ազդեցություն ունենալ եվրոպական և ամերիկյան քաղաքականության վրա։ Ֆրանսիայում այն անբարեհաճորեն ընդունվեց։ Կաթոլիկական եկեղեցինայն և հեղինակի այլ գործեր դասեց արգելված գրքերի շարքում։ Իսկ Եվրոպայում, հատկապես Բրիտանիայում այն գովաբանության արժանացավ։ Ամերիկյան հեղափոխությունից հետո Շառլի աշխատությունը մեծ ազդեցություն ունեցավ Ամերիկայի հիմնադիրներից շատերի վրա, հատկապես Ջեյմս Մեդիսոնի։ Բացի հասարակության և քաղաքականության մասին ստեղծագործելուց, Մոնտեսքյոն երկար տարիներ ճանապարհորդում էր Եվրոպայում, հատկապես Ավստրիայումև Հունգարիայում, մեկ տարի անցկացնելով Իտալիայում և 18 ամիս Անգլիայում՝ նախքան Ֆրանսիայում վերաբնակվելը։ Նրան անհանգստացնում էր վատ տեսողությունը. նախքան մահանալը (1755) նա ամբողջովին կուրացել էր։ Շառլը թաղված է Փարիզում։

Հեթումյաններ

Հեթումյանները մինչև թագավորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախնահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։ Օշինը հիմնովին վերակառուցում է անառիկ բերդը և կնության առնում Աբլղարիբ Արծրունու դստերը, որտեղ  էլ հաջորդաբար իշխում են նրա իրավահաջորդները, կրելով Լամբրոնի իշխան տիտղոսը: Հեթումյանների իշխանական տոհմին է պատկանում նաեւ Պապերոն ամրոցը, որտեղ էլ հաստատվում են Օշին Գանձակեցու երկու եղբայրները՝ Բազունին եւ Ալգամը, կրելով Պապերոնի իշխան տիտղոսը։

Armoiries Héthoumides.svgՀեթումյանների արքայատան գահացանկը

  1. Հեթում I 1226-1270 թթ.
  2. Լևոն III 1270-1289 թթ.
  3. Հեթում II 1289-1306 թթ.
  4. Լևոն IV 1306-1307 թթ.
  5. Օշին 1308-1320 թթ.
  6. Լևոն V Լուսինյան 1320-1342 թթ.

Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահլավունու եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ Բյուզանդիային զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։

Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և 1175 թ.–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ 1201 թ.–ին Լևոն Բ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։

1126 թ.–ին Կոստանդինը որդուն՝ Հեթում Ա–ին պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զապելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր։ Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ Հեթում Ա-ն եւ Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել եւ չորս որդի՝ Լևոն (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սև լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում, իսկ Լևոնըգերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն Լևոնը վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապու հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։

«Սուրբ Ներսես Շնորհալու մեռոնի շիշը եւ ուրիշ մասունքներ Մէլքունը հանձնել է Խարբերդի Խուլե վանքի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին, նա էլ իր հերթին այն թաղել է Սուրբ Գեւորգ վանքում» — 1839 թվականին գտնվել է վանքի նորոգման ժամանակ։

Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսիթագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 12741294 թթ.–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307 թթ.) և Սմբատը (1307-1314 թթ.)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329 թ.–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։ Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հեթումյանների հեռավոր ազգական Կոստանդին Դ, որին հաջորդեց հորեղբորորդի Կոստանդին Ե։

Պապ թագավոր

Նախաբան

Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:
Պապի գահակալության շրջանը

Պապ թագավորը գահ է բարձրացել 370 թվականին: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զորքերի գլուխ անցած շարքում էր երկրում և երկրի սահմաններից դուրս շպրտում պարսիկներին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Պապ թագավորը տիրանում է Կոգովիտ գավառի Դարույնք(ներկայիս Բայազետ)ամրոցում պահվող Արշակունյաց գանձերին: 370 թվականին Մուշեղը 40 հազարանոց զորքով մեկնում է դեպի երկրի հարավային սահմանը, որտեղից լուր էր ստացվել,թե Շապուհը մեծաքանակ զորքով արշավում է դեպի Մեծ Հայք: Մուշեղը հաղթում է, իսկ Շապուհը փախչում է: Հայերի ձեռքն են ընկնում շատ պարսից մեծամեծեր,որոնք մահապատժի են ենթարկվում, արքունի կանանոցն ու գանձարանը: Մուշեղը մեծահոգաբար կանանոցը հետ է ուղարկում, որի պատճառով կոնֆլիկտի մեջ է մտնում Պապի հետ, սակայն այն շուտով հարթվում է: Սակայն Շապուհ Երկարակյացը հեշտ չի հանձնվում և մեծաքանակ զորք է ուղարկում Հայաստան: Պարսիկների հետ էին նաև Լեկաց Շերգիրը և Աղվանից Ուռնայրը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 371 թվականին Ձիրավի Դաշտում Նպատ լեռան լանջին(ավելի մանրամասն` հաջորդ գլխում): Հայերը ճակատամարտում վստահ հաղթանակ են տանում և պարսկական զորքին վերջնականապես վտարում երկրից:

Արտաշես Ա

Ք.ա. III դ. վերջերին Սելևկյաններին հաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը,իսկ ԾոփքումԶարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը: Դեռ ավելին` Հռոմը ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել Միջերկրածովյան ամբողջ ավազանում: Ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190թ. Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ՝ Հերմոս գետի հովտում։ Հռոմեացիները համոզիչ հաղթանակ տարան սելևկյան Անտիոքոս III թագավորի մեծաքանակ զորքերի նկատմամբ: Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ  փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր ՀայքըԾոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և Ծոփքում` Զարեհը:

Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական ակզբնաղբյուրներում,  արամեատառվիմագիր արձանագրություններում:

Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատոհմին։ Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատոհմի շառավիղ:

Վանի թագավորության անկումը: Ռուսախինիլի:

Թուլացում

  • Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ։

 

Ռուսախինիլի

Վանի թագավորության մայրաքաղաք Ռուսախինիլին հիմնադրվել է  Ռուսա Ա թագավորի կողմից։Գտնվում է Վան քաղաքի հյուսիս-արևելքում։                                                                     Ռուսա Ա-ն ստիպված էր լուծել մի շարք դժվարին հիդրոտեխնիկական խնդիրներ՝ քաղաքը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու նպատակով։ Նրա ջանքերով քաղաքից 30 կմ հեռավորության վրա ստեղծվեց մի արհեստական լիճ, որի ամբարտակները միացած էին քաղաքին երկու ջրանցքներով։ Լճում ջրի մակարդակը 900 մետրով բարձր էր Ռուսախինիլի քաղաքի մակարդակից, ինչը և հնարավորություն էր տալիս բնակիչներին ոռոգել քաղաքի շրջակայքի հողատարածությունները և տնկել պտղատու այգիներ։ Ռուսա Ա-ի կողմից ստեղծված ջրամատակարարման համակարգը գոյատևեց մոտ 2500 տարի. 1891 թվականին այն ավերվեց ուժեղ ջրհեղեղից։1879 թվականին Թոփրախ-կալեում պեղումներ են կատարվել։Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է այն ժամանակ դեռևս լավ պահպանված տաճարի վրա։ Պեղումների ժամանակ բացվել են գունավոր քարերով, շախմատաձև շարված տաճարի պատերը, ներսում՝ զոհարան։ Հայտնաբերվել են առյուծների, ցուլերի պատկերներով և սեպագրերով զարդանախշ վահաններ, կահույքի քանդակազարդ մասեր։Ամրոցի մի հատվածում գտնվել են մեծ քանակությամբ ոսկորներ՝ առանց գանգերի։  Այստեղից  գտնված նյութերը պահվում են հիմնականում Բրիտանական և Բեռլինի թանգարաններում, մասամբ՝ Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում։