Արտաշես Ա

Ք.ա. III դ. վերջերին Սելևկյաններին հաջողվեց իրենց գերիշխանությունը կարճ ժամանակով հաստատել հայկական չորս թագավորությունների վրա:Մեծ Հայքում սելևկյան կառավարիչ նշանակվեց հայ մեծատոհմիկ Արտաշեսը,իսկ ԾոփքումԶարեհը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. մոտ 201 թ.: Սելևկյաններն ընդարձակ ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ գրավելու ուղղությամբ: Տարածաշրջանի նկատմամբ իր հավակնություններն ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը: Դեռ ավելին` Հռոմը ցանկանում էր ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել Միջերկրածովյան ամբողջ ավազանում: Ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190թ. Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ՝ Հերմոս գետի հովտում։ Հռոմեացիները համոզիչ հաղթանակ տարան սելևկյան Անտիոքոս III թագավորի մեծաքանակ զորքերի նկատմամբ: Մագնեսիայի ճակատամարտը և երկու տարի անց` Ք.ա. 188 թ., կողմերի միջև կնքված Ապամեայի հաշտության պայմանագիրն ամբողջությամբ  փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում և շրջադարձային եղան համաշխարհային պատմության մեջ: Ք.ա. 189 թ. անկախ հռչակվեցին Մեծ Հայքը, Փոքր ՀայքըԾոփքը և Կոմմագենեն: Հայկական անկախության կերտողներ դարձան Մեծ Հայքում մեծատոհմիկ զորավար Արտաշեսը, և Ծոփքում` Զարեհը:

Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է: Նա ունեցել է միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն: Արտաշեսի մասին տեղեկություններ են պահպանվել հայկական, հունահռոմեական, վրացական ակզբնաղբյուրներում,  արամեատառվիմագիր արձանագրություններում:

Արտաշեսը ծնվել է մոտ Ք. ա. 230 թ. մեծատոհմիկ Զարեհի ընտանիքում: Մագնեսիայի ճակատամարտից հետո հռչակելով Հայաստանի անկախությունը` դարձել է նրա թագավորն ու հիմք դրել նոր` Արտաշեսյան արքայատոհմին։ Թագավոր հռչակվելուց հետո իրեն կոչել է Երվանդական արքայատոհմի շառավիղ:

Оставьте комментарий